Ամերիկահայ աթլետ Ալեքսան Դոնիկյանը կստանա Հայաստանի քաղաքացիություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին, ով ցանկություն է հայտնել հանդես գալու աթլետիկայի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Նախարարը ողջունել է մարզիկին և նշել, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ բնակվի, պետք է իր հնարավորությունների, մասնագիտական հմտությունների, գիտելիքների սահմաններում ծառայի մեր հայրենիքի՝ Հայաստանի վարկանշի և ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը: «Կարծում եմ՝ այն բանի գիտակցումը, որ հաղթանակից հետո ծածանվելու է հայոց եռագույնը, կոգևորի Ձեզ՝ հասնելու ավելի մեծ մարզական հաջողությունների»,- ասել է Լ. Վահրադյանը: Ալեքսան Դոնիկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնը՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Հանդիպմանը ներկա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն ընդգծել է, որ Ա. Դոնիկյանը հեռանկարային մարզիկ է և շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հարցում Դոնիկյանին աջակցելու համար: |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
14129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
16428.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17324.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13321.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16920.04.2024, 20:54