Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՊՎԾ-ի 6 ուսումնասիրություններից մեկը՝ թվերով ու փաստերով

360
Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 10:00
ՊՎԾ-ի 6 ուսումնասիրություններից մեկը՝ թվերով ու փաստերով

ՀՀ պետական վերահսկողության ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք.

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ, որտեղ մասնավորապես գրված է․

«ՊՎԾ-ի 6 ուսումնասիրություններից մեկը՝ թվերով ու փաստերով՝

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ

• 50 գնման ընթացակարգի ուսումնասիրություն
• ՊՎԾ տեղեկանքի հիման վրա 2 քրեական գործի հարուցում
• Գնումների գործընթացների խախտման պայմաններում հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավորվել է նվազեցնել նախահաշվային արժեքը 40 մլն դրամով:
• Միջազգային կապալառուներից մեկի ուշացման հիմքով համաձայնություն է ձեռք բերվել նվազեցնել պայմանագրային գինը 1.5 մլն ԱՄՆ դոլար արժեքով:
• Տարբեր խախտումների մասով պետական բյուջեին պատճառված վնասը նախնական կազմել է 310 մլն դրամ»։