Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ռաֆայել Բակունցը` «Փայտախ oփեն»-ի արծաթե մեդալակիր

302
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 15:15
Ռաֆայել Բակունցը` «Փայտախ oփեն»-ի արծաթե մեդալակիր

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց «Փայտախ Օփեն» միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 58 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր և 10 միջազգային վարպետ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Ռաֆայել Բակունցը: 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Մուսավի Սեյեդ Խալիլը, Ռաֆայել Բակունցը 7 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը 6.5 միավորով կիսեց 3-5-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 4-րդ հորիզոնականը: