Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ ըմբիշները 3 ոսկե և 3 արծաթե մեդալով են վերադառնում Լեհաստանից

332
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 13:40
Հայ ըմբիշները 3 ոսկե և 3 արծաթե մեդալով են վերադառնում Լեհաստանից

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3 ոսկե ու 3 արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտված միջազգային մրցաշարում:

55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը եզրափակչում 10:2 հաշվով հաղթել է բուլղարացի Նեդյալկո Պետրովին: Ոսկե մեդալակիր է դարձել նաև Սլավիկ Հայրապետյանը, ով 4:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Նիկոլայ Վիչեւից։

77 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպել են Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանը։ Չալյանը 3:1 հաշվով պարտության է մատնել Ջուլֆալակյանին։

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն (60 կգ) արծաթե մեդալակիր է դարձել։ Հայ ըմբիշը 2:10 հաշվով զիջել է չին Էրբատո Տուոյին։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս արծաթե մեդալակիր է դարձել։ Նա 3:7 հաշվով պարտություն է կրել Լեհաստանի ներկայացուցիչ Գևորգ Սահակյանից:

Բրոնզե մեդալի համար պետք է պայքարեր նաև Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նա բրոնզե մեդալը պետք է վիճարկեր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախիլաշվիլու հետ, սակայն վնասվածքի պատճառով Ալեքսանյանը չի ներկայացել գոտեմարտին:

97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 2 հաղթանակներից հետո կիսաեզրափակչում տուշեով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հենքոկին։ Վերջինս դաձել է մրցաշարի ոսկե մեդալակիր։