Թրամփը Հելսինկիում Պուտինի հետ հանդիպումն իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկն է անվանել
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկն էր: «Հետաքրքիր է, երբ ես բանակցություններ էին վարում Հյուսիսայի Կորեայի հետ, ինձ քննադատողներն ասում էին. «Նա չափազանց կոշտ է»: Իմ լավագույն հանդիպումներից մեկը Վլադիմիր Պուտինի հետ էր: Այդ ժամանակ նրանք ասում էին. «Նա չափազանց բարի է»: Նրանք ցանկանում էին, որպեսզի ես մենամարտ կազմակերպեի: Սակայն մենք հիանալի հանդիպում ունեցանք»,- ասել է Թրամփը Մոնտանա նահանգի Բիլինգս քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների բանակցությունները կայացան հուլիսի 16-ին: Երկու երկրների առաջնորդները 2 ժամ զրուցեցին տետ-ա-տետ, որից հետո ընդլայնված կազմով, ապա պատասխանեցին լրագրողների հարցերին: Հանդիպման արդյունքներով Պուտինն ու Թրամփը հայտարարեցին երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցում հետաքրքրության մասին: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
