Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Գոռ Երիցյանի առաջիկա մրցակիցը

436
Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 02:25
Հայտնի է Գոռ Երիցյանի առաջիկա մրցակիցը

Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը կանցկացնի իր հերթական մենամարտը: Հայտնի է դարձել Գոռ Երիցյանի մրցակիցը։ Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Շարոնովը 26 տարեկան է, հասակը՝ 170 սմ:
Պրոֆեսիոնալ կարիերայում առաջին մենամարտն անցկացրել է 2014 թվականի մարտի 29-ին՝ հաղթելով Քենիան ներկայացնող Ջեորջ Օուանոյին: Շարոնովն իր անցկացրած 14 մենամարտերից 9-ում հաղթանակն է տոնել, 3-ում կրել է պարտություն, 2 մենամարտել ավարտել ոչ-ոքի արդյունքով: Հատկանշական է, որ կարիերայի առաջին պարտությունը ռուս բռնցքամարտիկը կրել է 2015 թվականի մայիսի 25-ին՝ պարտվելով ազգությամբ հայ բռնցքամարտիկ, Ռուսաստանը ներկայացնող Վաղինակ Թամրազյանին: Գոռ Երիցյանը, հիշեցնենք, հաղթանակ է տոնել անցկացրած 7 մենամարտերում:

Ալեքսանդր Շարոնով
Ալեքսանդր Շարոնով