Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Պետք է ցույց տալ ավելի կազմակերպված և ագեսիվ գրոհներով խաղ». Վադիմ Սկրիպչենկո

396
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 13:00
«Պետք է ցույց տալ ավելի կազմակերպված և ագեսիվ գրոհներով խաղ». Վադիմ Սկրիպչենկո

Բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրին ընդառաջ «Արարատ-Արմենիա» ակումբի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն խոսել է թիմի նոր ձեռքբերումների, մարզավիճակի և առաջիկա մրցակից «Ալաշկերտ»- ի մասին:
«Շատ գոհ եմ, որ Սերխի Գոնսալեսը և Վլադիմիր Խոզինը միացել են մեր թիմին: Վլադիմիր Խոզինի հետ արդեն աշխատել եմ «Ուրալ» ֆուտբոլային ակումբում և գիտեմ նրա հնարավորությունները, դրա համար մեզ հեշտ կլինի աշխատելը: Ինչ վերաբերվում է Սերխի Գոնսալեսին և՛ մեր մարզչական կազմը, և՛ ֆուտբոլիստներին ընտրող մեր մասնագետները շատ ուշադիր ուսումնասիրել են նրան․ բավականին փորձառու պաշտպան է, և այն փաստը, որ նա Մադրիդի «Աթլետիկո»-ի ակադեմիայի սան է ինքնին խոսում է իր բարձր կարգի մասին: Լավ որակներ պաշտպանությունում և գրոհների մեկնարկից, դա հենց այն է ինչ մեզ պետք է, որ կազմակերպված գործենք ոչ միայն հարձակվողական այլ նաև պաշտպանական գոտում: Այս ֆուտբոլիստներից շատ գոհ եմ, և հնարավոր է այսօր նրանց տեսնեք մեր կազմում»,- նշել է մարզիչը՝ մամուլի քարտուղարության հետ զրույցում։

Խոսելով «Ալաշկերտ»-ի հետ առաջիկա հանդիպման մասին՝ մարզիչը նշել է. «Իհարկե կարելի է խոսել այն մասին, որ ցանկացած առաջնությունում, երբ թիմը հանդիպում է իր երկրի չեմպիոնի հետ, չեմպիոն թիմը համարվում է խաղի ֆավորիտը: Բայց, բացի այդ, խաղի ընթացքում նույնպես ձևավորվում է խաղի ֆավորիտ, կախված թիմերի ցուցաբերած խաղից: Ցանկացած հանդիպման ընթացքում, նույնիսկ չեմպիոնի դեմ, հաղթանակի շանսերը 50/50 են: Այսօրվա խաղի համար տարվել են հստակ նախապատրաստական աշխատանքներ, «Գանձասար Կապան»-ի հետ անցկացրած նախորդ խաղի գործելաոճը պաշտպանությունում կշարունակենք և կուժեղացնենք, իսկ ինչ վերաբերվում է հարձակվողական հատվածին, մեզ պետք է չեմպիոնի դեմ խաղում ցույց տալ ավելի կազմակերպված և ավելի ագեսիվ գրոհներով խաղ, որպեսզի կարողանանք գոլ խփել և իհարկե հաղթել»։