Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանում առու չմնաց, որի վրա փոքր ՀԷԿ չսարքեն»․ Ոսկան Սարգսյան

450
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 16:00
«Հայաստանում առու չմնաց, որի վրա փոքր ՀԷԿ չսարքեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանում առու չմնաց, որի վրա փոքր ՀԷԿ չսարքեն: ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան շատ էժան է: Մեր երկրում էժան էլեկտրաէներգիայի զգալի մասն ատոմակայանն է արտադրում: Կարծում էի, որ Հայաստանում, իշխանափոխությունից հետո, մասնագիտական լուրջ ուսումնասիրության արդյունքում ամբողջ բնակչության համար էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները կնվազեն, սակայն դա տեղի չի ունենում: Պետության վերցրած վարկերով գյուղերում գազամատակարարման ցանցեր են կառուցել, նվիրել Գազպրոմ-Արմենիային, որ բնակիչներիս թանկ գազ ծախելով՝ գերշահույթներ ստանան: