Փոփոխություններ՝ «Summer cup» միջազգային ֆուտբոլային մրցաշարի խաղացանկում
Օգոստոսի 20-ին «Բանանց» մարզահամալիրում մեկնարկել է «Summer cup» միջազգային ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցում են 2003 թվականին ծնված պատանիներից կազմված հինգ թիմեր Հայաստանից և Ռուսաստանից՝ «Բանանց», «Փյունիկ», Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական, «Անժի» և «Ռոստով»: Մրցաշարը, որի նպատակն է ֆուտբոլային ակումբների միջև բարեկամական կապերի հաստատումը, սպորտային վարպետության աճը և փորձի փոխանակումը, մեկնարկեց երկու հանդիպումով: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը մեկնարկային տուրում 0։1 հաշվով պարտություն կրեց Մախաչկալայի «Անժի»-ից: Միակ գոլի հեղինակը դարձավ Մագոմեդ Մուսաևը: Տուրի մյուս խաղում «Փյունիկ»-ը 1։2 հաշվով պարտություն կրեց Ռոստովի համանուն թիմից: Ռուսական թիմի կազմում աչքի ընկան Ռոման Ռոմանովն ու Սերգեյ Կոչկանյանը, «Փյունիկ»-ից խաղի հաշիվը կրճատեց Լևոն Վարդանյանը: «Բանանց»-ի մինչև 16 տարեկանների թիմը պայքարի մեջ կմտնի օգոստոսի 21-ին: Խաղացանկը փոփոխության է ենթարկվել և այժմ խաղերի գրաֆիկն այսպիսին է. 21.08 23.08 24.08 25.08 |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13829.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
15129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17028.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17524.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13521.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
17220.04.2024, 20:54