«Գանձասար-Կապան»-ը պայմանագիր է ստորագրել Միհրան Մանասյանի և ևս 3 ֆուտբոլիստի հետ
![]() «Գանձասար-Կապան»-ը 4 նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 29-ամյա հարձակվող Միհրան Մանասյանի հետ։ Մանասյանը «Փյունիկ»-ի դպրոցի սան է, հանդես է եկել նաև «Ուլիս», «Քինգ Դելյուքս», «Ալաշկերտ» ակումբներում։ «Ալաշկերտ»-ի բոլոր ժամանկների լավագույն ռմբարկուն է։ Մանասյանը «Գանձասար-Կապան»-ում հանդես կգա 29 համարի ներքո։ Ակումբի մյուս ձեռքբերումը 22-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանն է։ Հովհաննիսյանի վերջին ակումբը Երևանի «Բանանց»-ն էր։ Կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Ուլիս»-ում, դոնեցկի «Շախտյոր»-ի և «Մետալուրգ»-ի երիտասարդական թիմերում։ Ակումբը պայմանագիր է ստորագրել նաև կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբայի հետ։ 23-ամյա ֆուտբոլիստը կապանյան ակումբ է տեղափոխվել Երևանի «Փյունիկ»-ից։ Կապանյան թիմի գույները կպաշտպանի Գվինեաս Բիսաոյի հավաքականի եզրային պաշտպան Բակար Բալդեն։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև տարեվերջ։ Բալդեի վերջին ակումբը՝ Երևանի «Փյունիկ»-ն էր։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
