Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ծանրամարտ. Առաքելյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

637
Հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ., 16:05
Ծանրամարտ. Առաքելյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մտան 75 կգ քաշային մինչև 15 տարեկան ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարգարիտա Առաքելյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Այս քաշային կարգում ներկայացված էր ընդամենը 2 մարզուհի՝ Առաքելյանը և Ավստրիան ներկայացնող Լենա Ռաիդելը։ Մարգարիտան երկամարտում գրանցեց 162 կգ արդյունք՝ պոկելով 72 կգ և հրելով 90 կգ, իսկ Լենան՝ երկամարտի 146 կգ արդյունք (65+81):

Ի դեպ, նախնական հայտերով այս քաշային կարգում պետք է մրցեր 3 ծանրորդուհի։ Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Ստեպանյուկի նախնական հայտն ավելի բարձր էր Մարգարիտայի հայտից՝ 10 կգ-ով։