Ծանրամարտ. Գոռ Սահակյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն
![]() Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկած ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 50 կգ քաշային մինչև 15 և մինչև 17 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը մինչև 15 տարեկանների պայքարում ներկայացնող Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գոռը, պոկելով 80 կգ և հրելով 98 կգ, երկամարտում գրանցեց 178 կգ արդյունք: Մեր մյուս ներկայացուցիչը՝ Ժորա Սարգսյանը, չկարողացավ գլխավերևում պահել 80 կգ կշռող ծանրաձողը և պոկում վարժությունից ստացավ 0։ Նա պայքարը շարունակեց հրում վարժությունում և, գրանցած 90 կգ արդյունքով, պայքարն այս վարժությունում ավարտեց 7-րդ տեղում։ Մինչև 17 տարեկանների պայքարում Անդրանիկ Պապեյանը չկարողացավ պայքարել մեդալների համար՝ ձախողելով 6 մոտեցումներից 4-ը։ Անդրանիկը, պոկելով 80 կգ և հրելով 100 կգ, երկամարտի 180 կգ, զբաղեցրեց 4-րդ տեղը։ ![]() ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54


