Հաշվարկվել է 1.259.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հուլիսի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում, 2-ի (1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.259.610 ՀՀ դրամ: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.259.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 հաճարենի) հաշվարկվել է 243.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (8.27 խմ)՝ 148.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ ՀՀ Տավուշի մարզ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.2 խմ) հաշվարկվել է 54.960 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ապօրինի ծառահատման 1 դեպքով վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։ ՀՀ Սյունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 բոխի) հաշվարկվել է 57.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ Կոտայքի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (17 սոճի, 6 կաղնի, 6 ուռենի, 15 կեչի) հաշվարկվել է 755.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝ ՀՀ Լոռու մարզ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ |
«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
4916:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
11002:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
99Երեկ, 21:54«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
14927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
21127.04.2024, 10:30