«Հանքի վերաբերյալ որոշումները պետք է պայմանավորված լինեն փաստերի, այլ ոչ էմոցիաների վրա». ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետն այս պահին դահլիճային հանդիպում է անցկացնում «Լիդիան»-ի ներկայացուցիչների ու բնապահպանների հետ: «Հանքի հետ կապված որոշումները պետք է պայմանավորված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ էմոցիաների վրա: Այո, տեսականորեն կարելի է էմոցիոնալ որոշումներ կայացնել, բայց դրանք էդքան էլ օգտակար չեն ու բացի այդ, ունենք դե յուրե իրավիճակ: Եթե որևէ ապօրինություն անենք գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, կարող ենք բարդ խնդիրների առաջ կանգնել: Երկու հնարավոր պատասխան կա՝ հանքի շահագործմանը կազդի ջրերի որակի վրա և երկրորդ, հանքի շահագործումը բացասական ազդեցություն չի ունենա ջրերի որակի վրա: Նույնն էլ Ջերմուկի զարգացման, զբոսաշրջային ոլորտին է վերաբերում: Մենք բոլորով համաձա՞յն ենք փորձագիտական պատասխաններն ի գիտություն ընդունել ու շարժվել: Ունենք իրավիճակ, որ հանքի շահագործման 80 տոկոսն արդեն արված է: Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք: Բայց ես մի նպատակ ունեմ՝ դա ՀՀ հավասարակշռված շահն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ առաջարկելով քննարկման թեմա դարձնել միայն տվյալ երկու հարցը: «Եթե պարզվի՝ հանքի շահագործումը չունի նեգատիվ հետևանքները, ինչո՞ւ ենք պայքարում, ուղղակի չենք ուզում, որ շահագործվի և վե՞րջ»,- շարունակեց վարչապետը: Առաջարկվեց փորձագիտական խումբ ստեղծել՝ մասնագետների, բնապահպանների ու ընկերության աշխատակիցների ներգրավվածությամբ: |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
8111:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
9310:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
8209:30Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
215Երեկ, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
413Երեկ, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
12825.04.2024, 16:54