Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Կան որոշ պատճառներ, որոնց մասին ավելի ուշ կհայտնեմ, թույլ տվեք այս պահից բացակայել». Ռուբեն Հայրապետյան

357
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 13:20
«Կան որոշ պատճառներ, որոնց մասին ավելի ուշ կհայտնեմ, թույլ տվեք այս պահից բացակայել». Ռուբեն Հայրապետյան

Այսօր՝ հունիսի 30-ին, Սևան քաղաքի «Հարսնաքար» համալիրում մեկնարկել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի 16-րդ ժողովը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, խոսքն ուղղելով ներկաներին, նշել է։

«Որոշ վայ ֆուտբոլային մասնագետներ և ներկայացուցիչներ փորձել են ներկայացնել, որ այսօր ՀՖՖ-ի նախագահի ընտրություններ են տեղի ունենալու: Նման հարց չի եղել օրակարգում: Լուրեր են տարածում, որոնք փորձում են վարկաբեկել մեր տարիների աշխատանքը:

Ուզում եմ ձեզ բոլորիդ ասել, որ ֆուտբոլի ֆեդերացիան թաքուն, տակից անելու որևէ բան չունի: Ըստ այդմ, իմ տեղակալին՝ Արմեն Մինասյանին, լիազորում եմ այսօրվա նիստը վարելու և շարունակելու։ Կարծում եմ՝ ունեմ այդ իրավունքը՝ որպես ֆեդերացիայի նախագահ: Դա կանոնադրությամբ սահմանված է։ Կան որոշ պատճառներ, որոնց մասին ավելի ուշ կհայտնեմ, թույլ տվեք այս պահից բացակայել»,- նշել է ՀՖՖ նախագահը՝ լքելով դահլիճը։ Ավելի ուշ նա վերադարձել է և ներկա գտնվել նիստին։