«Բարդ վիճակ է, շատ բարդ.... Հեշտ լուծում չկա՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ սթափ պատկերացնել, թե ինչ է լինելու Ամուլսարի ճակատագիրը ու ի՞նչ որոշում է կայացնելու Կառավարությունը, որը բարդագույն վիճակում է ու սա ավելի բարդ որոշում է, քան մանվելներին բռնելը: Միանգամայն կիսում եմ տեղի բնակիչներ բողոքը. ինչպես մենք ու իմ հայրենակիցներն էինք Նոյեմբերյանում պայքարում, որ հանք չբացեն, լրիվ գիտակցում եմ Ջերմուկի մեր հայրենակիցների բողոքը... Բայց եթե Նոյեմբերյանում մենք միահամուռ ուժերով կարողացանք արագ կանխել ու թույլ չտվեցինք, որ առաջին քայլերը արվեն, ապա Ամուլսարի դեպքում գնացքը ճանապարհի կեսն անցել է.... Եթե Կառավարությունն ընդառաջ գնա ժողովրդի բողոքին, ապա լիքը հարցեր են ծագում. գնդեվազցիները կարողանալո՞ւ են ետ տալ այն փողերը, որ նրանց տրվել է որպես փոխհատուցում, եթե նրանք ի վիճակի չեն լինելու դա անել, ապա ո՞վ է նրանց փոխարեն դա անելու: Էս ամենինին էլ գումարած Լիդիանի հնարավոր քայլերը Հայաստանի կառավարության դեմ՝ միջազգային դատարանից մինչև վնասների փոխհատուցման հարցեր, էլ չասած օտարեկրյա ներդրումներ ներգրավելու հետ կապվող ստեղծվելիք ռիսկերը: Բարդ վիճակ է, շատ բարդ.... Հեշտ լուծում չկա՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ: Ցավոք... Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջ |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
8111:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
9310:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
8209:30Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
215Երեկ, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
413Երեկ, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
12825.04.2024, 16:54