Դանիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի հետ
313
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 22:15
![]() Դանիա - Հայաստան խաղին ընդառաջ Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն այսօր հանդիպել է Կոպենհագենում գտնվող բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականին։ Դեսպանը հաջողություն է մաղթել հայ բասկետբոլիստներին և հյուպատոս Մոնիկա Սիմոնյանի հետ միասին նրանց հանձնել է հուշանվեր՝ դեսպանության կողմից: ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Արզումանյանին այցի համար՝ նշելով, որ նման հանդիպումները շատ կարևոր են թիմի մարտական ոգին բարձրացնելու համար: Հիշեցնենք, որ Դանիա - Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 28-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
