Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ԱԱ-2018. Գերմանիան սենսացիոն պարտություն կրեց՝ լքելով պայքարը․ Շվեդիան և Մեքսիկան դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ (տեսանյութ)

312
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 20:00
ԱԱ-2018. Գերմանիան սենսացիոն պարտություն կրեց՝ լքելով պայքարը․ Շվեդիան և Մեքսիկան դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում ավարտվեցին Մեքսիկա- Շվեդիա և Հարավային Կորեա - Գերմանիա հանդիպումները։ Առաջին խաղակեսից հետո խաղերի հաշիվները բացված չէին, և խաղերի ելքը, ինչպես նաև փլեյ-օֆֆի ուղեգրերի տերերը որոշվեցին 2-րդ խաղակեսում։

Շվեդիան 3։0 հաշվով հաղթեց Մեքսիկային և թիմերը, վաստակած 6-ական միավորով, դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ։ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը, չկարողանալով հաղթել Հարավային Կորեայի ընտրանուն, դուրս մնաց հետագա պայքարից։ Գերմանիան 0։2 հաշվով ստորացուցիչ պարտություն կրեց Հարավային Կորեայից։ Ընդ որում, Հարավային Կորեան գոլերը հեղինակեց ավելացրած 2-րդ և 6-րդ րոպեներին։ Այսպիսով, աշխարհի գործող չեմպիոնները խմբում զբաղեցրեցին 4-րդ տեղը՝ 3 միավորով։ 1-ին տեղով փլեյ-օֆֆ դուրս եկավ Շվեդիան, 2-րդ տեղով՝ Մեքսիկան։ Երկու թիմերն էլ վաստակել են 6 միավոր։ 3-րդ հորիզոնականում պայքարն ավարտեց Հարավային Կորեան՝ 3 միավորով և Գերմանիայի սենսացիոն հաղթանակով։