Յոթ շախմատիստ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարների խմբում է
![]() Երեկ տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիաներում առաջատարներից Սետուրամանը ու Կիրիլ Ստուպակը և Զավեն Անդրիասյանը ու Ռինատ Ջումաբաևը մրցում էին միմյանց դեմ, իսկ մյուս առաջատար Մանուէլ Պետրոսյանի մրցակիցն էր Կարեն Ասրյանի հուշամրցաշարի նախորդ տարվա հաղթող Հայկ Մարտիրոսյանը: Սետուրաման – Ստուպակ և Անդրիայան – Ջումաբաև պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ, իսկ Մարտիրոսյանը առավելության հասավ Պետրոսյանի նկատմամբ և միավորներով հավասարվեց առաջատարներին: Առաջատարների խմբին միացավ նաև Կրիշնան Սաշիկիրանը, ով հաղթեց Արման Միքայելյանին, ինչպես նաև Հրանտ Մելքումյանը, ում մրցակից Վահան Նալբանդյանը պարզապես չներկայացավ պարտիային և Մելքումյանին շնորհվեց տեխնիկական հաղթանակ: Այսպիսով 5-րդ տուրից Սաշիկիրանը, Մելքումյանը, Սետուրամանը, Ջումաբաևը, Անդրիասյանը, Մարտիրոսյանը և Ստուպակը վաստակել են 4-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 12 շախմատիստ առաջատարներից հետ են կեսական միավորով: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
