Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի կազմը
Երևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել դարպասապան Անատոլի Այվազովի հետ: 22-ամյա ֆուտբոլիստը վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Փյունիկ»-ի և «Շիրակ»-ի կազմում: «Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ «Բանանցում»: Ես այլ առաջարկներ էլ ունեի, սակայն ընտրեցի «Բանանցը», քանի որ երևում է, որ թիմն աճում է: Թիմն իր առջև մեծ խնդիրներ է դնում և կան հեռանկարներ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ հաճելի է հայտնվել մի թիմում, որն իր առջև մեծ խնդիրներ է դնում: Իմ խնդիրն է աշխատել և ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել թիմին: Ես եկել եմ, որ խաղամ և ինձնից կախված ամեն ինչ կանեմ: Արդեն շատ լավ տպավորություններ եմ ստացել: Տղաներից շատերի հետ նախկինում էլ ծանոթ էի և բոլոր պայմանները կան աշխատելու համար: Ամեն ինչ բարձր մակարդակի »,- ասել է «Բանանցի» նորեկ Այվազյանը: Այվազովի տեղափոխությունը հետևյալ կերպ է մեկնաբանել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը. «Անատոլի Այվազովը երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում բավական հաջող հանդես եկավ: Նա շատ լավ հասկանում ու կարդում է խաղը, բավական լավ է խաղում ոտքով: Թիմի առջև իրեն ներկայացնելիս ասացի, որ մենք ֆուտբոլիստի չենք բերում մեկ ուրիշի փոխարեն: Հիմա ունենք երեք բարձրակարգ դարպասապահ և կխաղա նա, ով ուժեղ կլինի: Լինելու է առողջ մրցակցություն»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00