Կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակաբաշխությունը
Հունիսի 18-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ 2017-2018 թթ. ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Արարողության սկզբում հատուկ մրցանակ ստացավ մրցավար Սամվել Զարգարյանը, որն այս առաջնությունից հետո ավարտեց իր մրցավարական կարիերան: «Ոսկե խաղակոշիկը» և պատվոգիրը ստացավ Ֆուտզալի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու, Գյումրիի «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Արա Մկրտչյանը, որն այս առաջնությունում դարձել է 93 գոլի հեղինակ: Ի դեպ Մկրտչյանը երրորդ անգամ անընդմեջ հաղթում է ռմբարկուների պայքարում: 2017-2018թթ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը և պատվոգիրը ստացավ «Չարբախ» թիմի ֆուտբոլիստ Դավիթ Սուջյանը, որը քվերակության արդյունքում հավաքեց 51 միավոր: Բրոնզե և արծաթե մեդալները հանձնվեցին համապատասխանաբար «Արմենիա Թրավել» և «Չարբախ» թիմերին: Ոսկե մեդալները և Չեմպիոնական գավաթը «Լեո» թիմին հանձնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
47105.05.2024, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15829.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
18024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14121.04.2024, 16:06