«Առգրավված զենքերով որևէ հանցագործություն կատարվե՞լ է». լրագրողները՝ Արթուր Վանեցյանին
Կառավարության նիստից հետո լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում պարզելու համար՝ արդյոք Սերժ Սարգսյանի կողմից Մանվել Գրիգորյանը հատուկ հովանավորչություն ստացել է՞, թե՞ ոչ, Վանեցյանը պատասխանեց, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվում է համապատասխան գործը և քրեական գործի ընթացքը բոլոր հարցերի պատասխանը կտա: Արդյոք աղմկոտ բացահայտումներ սպասվո՞ւմ են, հարցին պատասանեց. «Մենք աշխատում ենք մեր բնականոն ռեժիմով, եթե կլինեն փաստեր այս կամ այն անձի, կազմակերպության ապօրինությունների մասին, բնականաբար, համապատասխան արձագանք կլինի: Եթե հստակ փաստեր, հմքեր կունենանք՝ կլինի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ թե սովորական քաղաքացի, նույն վերաբերունքին կարժանանա»: Հարցին՝ Մանվել Գրիգորյանի տանից առգրավված զենքերով որևէ հանցագործություն կատարվե՞լ է, ԱԱԾ պաշտոնյան պատասխանեց, որ փորձաքննությունը ցույց կտա: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված ավտոմեքենաներին, Ա. Վանեցյանն ասաց, որ դրանց տերերն արդեն զանգահարում են և հետաքրքրվում, թե ինչպես է եղել, որ իրենց նվիրատվությունները տեղ չեն հասել: Վերջում Արթուր Վանեցյանը կոչ արեց բնապահպաններին՝ գնալ, «տեր կանգնել» Մանվել Գրիգորյանի կենդանիներին, քանի որ այլևս մսի պահածո չկա, որ կերակրեն: |
«Սրբազանի գործը ճշմարիտ է». երթին միացել է Գուրգեն Մելիքյանը
1518:06ՄԻՊ-ը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
3117:54Երթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)
4117:48Բագրատ Սրբազանի միջամտությամբ խնդիրն արագ լուծվեց (տեսանյութ)
5516:54«Հավատում եմ, որ կհաղթենք խավարին»․ Արման Դավթյան (Նուռ) (տեսանյութ)
5316:48«Կիրանցում ապրողների գոնե 50%-ին հարցրե՞լ եք՝ գոհ են, թե՞ ոչ»․ Գոհար Վարդանյան
7316:30