Ըմբշամարտ. 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ Հունգարիայից
243
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 11:50
Հունգարիայի Դյոռ քաղաքում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները 3 մեդալ են նվաճել։ 41 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Համլետ Առաքելյանը։ Նա եզրափակչում 0։8 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Իսակովին: Բրոնզե մեդալներ են նվաճել 44 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը և 52 կգ քաշային Դավիթ Ջոթյանը։ Հենրիկը 8։4 հաշվով հաղթել է Բելառուսիան ներկայացնող Ալեքսեյ Շիմանովիչին, իսկ Դավիթը 9։0 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Սերկան Սարիյարիի նկատմամբ։ |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16029.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17628.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17724.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13721.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
17320.04.2024, 20:54