Թեթև աթլետիկա. Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն, Չիլոյանը` արծաթե մեդալակիր, Համբարձումյանը՝ բրոնզե
![]() Լիխտենշտեյնում ավարտվել է թեթև աթլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականը։ Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 3000 մ վազք մրցաձևում դարձել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն: Գայանե Չիլոյանը 400 մ վազք մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանն արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնությունում առաջին անգամ անցկացված շվեդական փոխանցավազքում (100 մ, 200 մ, 300 մ, 400 մ) մեր տղաների քառյակը՝ Արմեն Հովհաննիսյան, Ռազմիկ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան և Տիգրան Մկրտչյան կազմով, գրավել է երրորդ տեղը: Փոխանցավազքին մասնակցել են 17 երկրների 205 մարզիկներ: Հայաստանի հավաքական թիմի կազմում մրցավայր է մեկնել 16 մարզիկ: Մեր աթլետները թիմային պայքարում գրավել են 5-րդ տեղը՝ իրենցից հետ թողնելով Վրաստանի և Ադրբեջանի հավաքականներին: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
