Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Altibox Norway Chess». Արոնյանն ընթանում է 6-րդ հորիզոնականում

265
Շաբաթ, 02 հունիսի, 2018 թ., 01:00
«Altibox Norway Chess». Արոնյանն ընթանում է 6-րդ հորիզոնականում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» շախմատային գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովին։ Դին Լիրեն - Ֆաբիանո Կարուանա պարտիան հետաձգվել է մինչև հունիսի 4-ը՝ չին շախմատիստի վիրահատության պատճառով։ Տուրի մյուս պարտիաներն ավարտվել են հետևյալ հաշիվներով՝

Վիշվանաթան Անանդ - Ուեսլի Սո՝ 1/2։1/2

Սերգեյ Կարյակին - Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 1։0

Հիկարու Նակամուրա - Մագնուս Կարլսեն՝ 1/2։1/2


Մրցաշարային աղյուսակը՝ 4-րդ տուրից հետո

1․ Կարլսեն՝ 3 միավոր

2․ Կարյակին՝ 2,5 միավոր

3․ Նակամուրա՝ 2 միավոր

4․ Անանդ՝ 2 միավոր

5․ Սո՝ 2 միավոր

6․ Արոնյան՝ 2 միավոր

7․ Մամեդյարով՝ 1․5 միավոր

8․ Դին Լիրեն՝ 1,5 միավոր

9․ Վաշյե Լագրավ՝ 1,5 միավոր

10․ Կարուանա՝ 1 միավոր