Էրդողանն Իսրայելը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գազայի հատվածի սահմանին պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի կողմից հրեաների հետապնդման հետ, հաղորդում է The Times of Israel-ը: «Որևէ տարբերություն չկա 75 տարի առաջ Եվրոպայում հրեական ազգի դեմ վայրագությունների և Գազայում մեր եղբայրների դեմ դաժանությունների միջև»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում իսլամական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր գերմանական կոնցլագերներում արյունալի խոշտանգումների էին ենթարկվում, այժմ նացիստական մեթոդներ են կիրառում Գազայի պաղեստինյան բնակչության դեմ: «Ասեմ բաց և հստակ՝ այն, ինչ անում է Իսրայելը, հանցագործություն է, դաժանություն և պետական ահաբեկչություն»,- հավելել է Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով Խորհուրդը մտադիր է հետաքննել Պաղեստինի դեմ Իսրայելի ռազմական հանցագործությունները: Հիշեցնենք, որ օրերս Գազայի հատվածի սահմանին բախումներ էին տեղի ունեցել պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև, տասնյակից ավելի պաղեստինցիների էին զոհվել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
