Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Լիոնի ոստիկանությունը 21 երկրպագու է բերման ենթարկել

346
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 14:15
Լիոնի ոստիկանությունը 21 երկրպագու է բերման ենթարկել

Երեկ Լիոնի «Ստադ Դե Լյումյեր» մարզադաշտում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Մարսել» - «Աթլետիկո» հանդիպումից հետո Լիոնի ոստիկանությունը 21 երկրպագու է բերման ենթարկել։ Բերման ենթարկվածներից 18-ը «Մարսել»-ի երկրպագու է, ևս 3-ը՝ «Լիոն»-ի։ Բերման ենթարկելու պատճառները հետևյալն են․ 7 հոգի բերման է ենթարկվել ճայթռուկներ օգտագործելու համար, 4 հոգի՝ տրիբունաներում բռնություն կիրառելու համար, 4 հոգի՝ անկարգություններ հրահրելու համար, ևս 2-ը՝ խաղադաշտ դուրս գալու փորձի համար։