Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Պաշտոնական. «Փյունիկ»-ը կանվանափոխվի

247
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 13:15
Պաշտոնական. «Փյունիկ»-ը կանվանափոխվի

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը որոշել է կատարել անվանափոխություն: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր մրցաշրջանից թիմը կկոչվի Ֆուտբոլային ակումբ «Երևան»: Այս կապակցությամբ մայրաքաղաքային ակումբն իր պաշտոնական կայքով հայտարարել է ակումբի նոր անվանը համապատասխան լոգոյի մրցույթ: Բոլոր ֆուտբոլասերներին ու պրոֆեսիոնալ դիզայներներին կոչ է արվել մասնակցել մրցույթին: Հաղթողը կստանա դրամային պարգև 500,000 դրամի չափով, ինչպես նաև հուլիսի 8-ին Երևանում կայանալիք Լեգենդների հանդիպման երկու տոմս: Տարբերակները կարելի է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով. [email protected]: Հայտերն ընդունվում են մայիսի 15-ից հունիսի 5-ը ներառյալ: Հաղթողի անունը կհայտարարվի 2018թ. հունիսի 15-ից ոչ ուշ: