Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Նման երևույթները հարված են հասցնում հայկական ֆուտբոլի հեղինակությանը». «Լոռի»-ն քննադատել է «Շիրակ»-ին

332
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 11:35
«Նման երևույթները հարված են հասցնում հայկական ֆուտբոլի հեղինակությանը». «Լոռի»-ն քննադատել է «Շիրակ»-ին

Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Լոռի» ակումբի հիմանդիր Թովմաս Գրիգորյանը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ «Շիրակ»-ի շուրջ ծավալված սկանդալի վերաբերյալ:

«Հարգելի ֆուտբոլասերներ, երկրպագուներ, գործընկերներ, որպես ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ և «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր՝ չեմ կարող չանդրադառնալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Բանանց» - «Շիրակ» հանդիպմանը կապված միջադեպին։

Նման երևույթները արատավորում են համաշխարհային ֆուտբոլն ու հարված հասցնում հայկական ֆուտբոլի հեղինակությանը, վնասում ֆուտբոլային տնտեսության զարգացմանը, ինչն անընդունելի և դատապարտելի է բոլորի կողմից։

Կոչ եմ անում զերծ մնալ պայմանավորված հանդիպումներ անցկացնելու մտահղացումներից և կազմակերպման փորձերից։ Հույս ունեմ, որ նման տհաճ միջադեպեր մեր ֆուտբոլի պատմության մեջ այլևս չեն կրկնվի»

«Լոռի» ՖԱ հիմնադիր՝ Թովմաս Գրիգորյան»,- նշված է հայտարարության մեջ: