Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Շիրակ»-ի երկրպագուները հայտարարություն են տարածել

385
Կիրակի, 06 մայիսի, 2018 թ., 18:30
«Շիրակ»-ի երկրպագուները հայտարարություն են տարածել

Երեկ ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել «Շիրակ» ակումբին զրկել12 միավորից՝ պայմանավորված հանդիպում կազմակերպելու փորձի համար։ Ցմահ որակազրկվել է նաև «Շիրակ»-ի մարզիչ Արարատ Հարությունյանը։ «Շիրակ»-ի «Սև Հովազներ» ֆան-ակումբն այսօր հայտարարություն է տարածել՝ հաջակցություն ակումբի։

«Վերջին ժամանակներում պատեհ ու ոչ պատեհ առիթներով ավելի ու ավելի է սաստկանում «Շիրակ» ՍԱ-ի դիմաց արհեստական խոչընդոտներ ստեղծելու պարկտիկան ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի տարբեր ստորաբաժանումների կողմից՝ ակումբում անբարյացկամ մթնոլորտի վերագրում, «Շիրակ»-ի դեմ տարբեր մրցավարական հնարքների բանեցում, պատճառներ ու օրենքից դուրս տարբեր գործունեություններ ծավալելով, անհամաչափ և ոչ փաստարկված տուգանքների նշանակում, սուտ ինֆորմացիաներ տարածելով:

«Շիրակ»-ը չի սկսվում և չի սահմանափակվում առանձին անհատներով: «Շիրակ»-ը մեծ ավանդույթ է, պատմություն, ճանապարհ… Չի կարելի արհեսատական խոչընդոտներով, ոչ սպորտային վարքով ու եղանակներով փորձել կասեցնել «Շիրակ»-ին ՝ հերթական հաղթական պատմությունը կերտելիս: Սա անընդունելի է ՇԻՐԱԿ ԱԱ-ի ՍԵՎ ՀՈՎԱԶՆԵՐ ՖԱ-ի բոլոր երկրպագուների կողմից:

Մենք՝ ի լուր բոլորին, հայտարարում ենք, ՇԻՐԱԿ սպորտային ընտանիքի ամեն մի անդման պատրաստ է մինչև վերջ պայքարելու ցանկացած ոտնձգության դեմ, որը կարող է վարկաբեկել ՇԻՐԱԿ-ի բարձր անունն ու համբավը: Սա մեր թասիբի հարցն է, Գյումրեցու, ամեն մի Շիրակցու թասիբի հարցը:

Կոչ ենք անում հայկական ֆուբոլային ողջ հասարակությանը (թիմեր, ֆան ակումբներ, երկրպագուներ, հայեր), միանալ մեզ և միահամուռ կերպով մաքրենք հայկական ֆուտբելը տասնամյակներ ոչնչացնող ՀՀ Ֆերդերացիայի աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ և սպորտատյաց գործունեությունից և Նոր Հայաստանում ձևավորենք իսկապես հոգացավ, Հայկական ֆուտբոլի մասին մտածող ֆեդերացիա՝ իր նորոք ստորաբաժանումներով»: