Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանն իր մեդալը նվիրեց Նիկոլ Փաշինյանին
391
Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 20:45
![]() Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում օրերս ոսկե մեդալ նվաճած Ֆերդինանտ Կարապետյանն այսօր միացավ ցուցարարներին։ Նա հրապարակում ողջունեց ներկաներին և ի նշան հարգանքի իր չեմպիոնական մեդալը նվիրեց Նիկոլ Փաշինյանին։ «Բարի երեկո, երկիր։ Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում ես ոսկե մեդալ նվաճեցի՝ եզրափակչում հաղթելով ադրբեջանցուն։ Եզրափակչից առաջ ես իմ առջև նպատակ էի դրել, որ ինչպես էլ լինի, ամեն կերպ պետք է հաղթեմ մրցակցիս։ Անգամ մահվան գնով պետք է հաղթեմ։ Եթե ես պարտվեի ադրբեջանցուն, կամաչեի նայել ժողովրդիս աչքերին։ Ես անմնացորդ նվիրվեցի և հաղթեցի նրան։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ՝ նման միասնականության համար։ Ցանկանում եմ Եվրոպայի առաջնությանը նվաճածս մեդալը նվիրել Նիկոլին»,- նշեց Կարապետյանը՝ մեդալը կախելով Փաշինյանի կրծքին։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
