«Մերժված իշխանություններ. Հայաստանում վերսկսվել են ցույցերը». միջազգային ԶԼՄ-ներ
![]() Աշխարհը շարունակում է հետևել ներհայաստանյան զարգացումներին: Այսօր համաշխարհային հեղինակավոր մի շարք լրատվամիջոցների առաջին էջերին է հայտնվել «Մերժված իշխանություններ. Հայաստանում վերսկսվել են ցույցերը» խորագիրը: Երեկ վարչապետի ձախողված ընտրությունների մասին գրում է BBC-ն. «Երևանի կենտրոնում հավաքված բազմահազարանոց ամբոխին է դիմել ընդդիմադիր առաջնորդ, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով շարունակել հակակառավարական ցույցերը՝ ձախողված ընտրություններից հետո: Նա կոչ է արել փակել բոլոր փողոցները, ավտոկայաններն ու նույնիսկ օդանավակայանը: Պարոն Փաշինյանը երեկ չընտրվեց վարչապետի պաշտոնին՝ հավաքելով ընդամենը 45 ձայն»: Պարբերականը հայտնում է նաև, որ Փաշինյանը կոչ է արել շարունակել ոչ բռնի, խաղաղ ցույցերն ու տոտալ գործադուլն ու դասադուլը: «Մերժված իշխանություններ. Հայաստանում վերսկվել են ցույցերը: Երկրի իշխող Հանրապետական կուսակցությունը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին դառնալ վարչապետին: Փաշինյանը ցուցարաներին կոչ արեց շարունակել փակել քաղաքի բոլոր փողոցները»,- ասվում է The New York Times-ի հոդվածում: The Express Tribune պարբերականը հաղորդում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած սիրո և հանդուրժողականության հեղափոխության շարունակության մասին: «Նիկո՜լ, հաղթանա՜կ»,- պարբերականը մեջբերում է բազմահազարանոց ամբոխի վանկարումները: Ձախողված ընտրությունների, ինչպես նաև շարունակվող ցույցերի մասին հայտնում են նաև The Guardian-ը, The Times-ը, Al Jazeera-ն, Reuters-ը, The Times of India-ն, Xinhuanet-ը: News.ru-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին հայտնում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր փակվել են գլխավոր փողոցներն ու օդանավակայանը: Պարբերականը նաև տեսանյութ է ներկայացնում օդանավակայանի փակ ճանապարհից՝ հիշեցնելով, որ նման կոչով երեկ՝ մայիսի 1-ին վարչապետի ձախողված ընտրություններից հետո հանդես էր եկել ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են այսօր Հայաստանում հայտարարված տոտալ անհնազանդության, տոտալ դասադուլի և գործադուլի մասին: «Նրանք ցանկանում էին սադրել մեզ, սակայն ոչ, չստացվեց: Սա խաղաղ շարժում է: Հայտարարում եմ, որ մեզ հետ բանակցություններ կարող եք անցկացնել բացառապես մեկ հարցի՝ Հանրապետական կուսակցության հեռացման շուրջ»,- ռուսական ԶԼՄ-ները մեջբերում են Փաշինյանի խոսքը: ![]() ![]() ![]() ![]() |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54




