Ապրիլի 13-17-ի հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը. ԻՔՄ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության ուշադրությանն է ներկայացնում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ Քայլը» շարժման և «Մերժիր Սերժին» նախաձեռնության՝ վերջին օրերի համատեղ հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը: Ապրիլի 13, ժամը 19։30-ի դրությամբ, Ազատության հրպ․ – 4․500 մարդ Ապրիլի 14, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 3000 մարդ Ապրիլի 15, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 1900 մարդ Ապրիլի 16, ժամը 14։00-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 3000 մարդ Ապրիլի 17, ժամը 20։20-ի դրությամբ, Հանրապետության հրպ. – 33․000-35․000 մարդ Հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվարկվել է անօդաչու թռչող սարքի լուսանկարներում՝ մարդկանց հաշվարկի հատուկ մեթոդով։ Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում եղել են նաև բազմաթիվ երթեր և զանգվածային այլ միջոցառումներ, որոնց դեպքում քաղաքացիների մասնակցությունը տեխնիկապես հնարավոր չէ հաշվարկել: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուշիուշով հետևում է իրադարձությունների ընթացքին և պարբերաբար տեղեկատվություն կհաղորդի ցուցարարների թվաքանակի վերաբերյալ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» |
Արագածոտնում տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքնասպան եղել
98Երեկ, 18:30Ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել
83Երեկ, 15:00Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում
102Երեկ, 12:54Զինված հարձակում՝ ՌԴ ՃՈ դասակի վրա․ կան զոհեր (տեսանյութ)
196Երեկ, 11:24ԱՄՆ-ում մոլեգնող պտտահողմի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել (լուսանկար, տեսանյութ)
337Երեկ, 10:06Ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է (տեսանյութ)
14928.04.2024, 01:18