AntiFake-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին: Ըստ էության, Հայաստանում գործող վարչախմբի անմիջական հրամանով՝ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ազատ խոսքի կամաարտահայտման համար կալանավորված մեդիագործունեությամբ զբաղվող անձանց երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը։ Գործող վարչախումբը և նրան անմիջականորեն աֆիլացված դատական իշխանությունը՝ այս դեպքում՝ Վերաքննիչ դատարանը, հերթական անգամ ապացուցում են, որ շարունակում են թքած ունենալ այնպիսի հիմնարար արժեքների վրա, ինչպիսիք են մարդու հիմնարար իրավունքները՝ ազատ կամարտահայտումն ու քաղաքական քննադատությունը։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։ Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին, միջազգային կազմակերպություններին գնահատական տալ ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և հատկապես իշխանության կցորդ հանդիսացող Վերաքննիչ դատարանի կողմից իրականացված վերոգրյալ աղմկահարույց որոշմանը»: |
«Ծառայածները կփաստեն, թե սրբազանի գամփռները ինչ «ծառայություն են» իրականացրել դիրքերում». Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)
8301:00«Էդ 4 գյուղերի համար ո՞վ ա ուզում, որ պատերազմ սկսվի». Գագիկ Մելքոնյան
8200:24«Արցախը հանձնեցին, վերցրին ժողովրդին ու գնացին Հայաստան, Ադրբեջանի էթնիկ զտման խնդիրները հենց էդտեղից առաջացան». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
7600:18«Եթե Փաշինյանը տեսնի, որ ինքը սխալ բան ա արել, ինքը դուրս կգա». ՔՊ-ական պատգամավոր
7800:06«Նախկինններն ու աբիժնիկներն են, որ հավաքվել են իրար գլխի». Գագիկ Մելքոնյան
7600:00«Դե սյուներն ի՞նչ ա խանգարում, որ մի 10 օրից տանեն, էն մի յանը տեղափոխեն». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
73Երեկ, 23:54