Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Զարգացման մրցաշարի 2-րդ օրվա արդյունքները

295
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 18:25
Զարգացման մրցաշարի 2-րդ օրվա արդյունքները

Բելառուսի և Ղազախստանի Մ-14 հավաքականների հանդիպումով ավարտվեց Երևանում անցկացվող Զարգացման մրցաշարի երկրորդ խաղային օրը: Բելառուսի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Զախար Հեցելևը:

Ավելի վաղ Հայաստանի Մ-14-1 հավաքականը պարտվեց Իրանի ընտրանուն 0:6 հաշվով, իսկ Հայաստանի Մ-14-2 հավաքականը զիջեց ՆՀՀ Մակեդոնիայի թիմին 0:2 հաշվով:

Վաղը՝ ապրիլի 12-ին կայանալու են Մ-15 մրցաշարի հանդիպումները: Ժամը 14:00-ին կհանդիպեն Հայաստանի և Բելառուսի հավաքականները, իսկ ժամը 16:30-ին կմրցեն Ղազախստանի և Կիպրոսի թիմերը: