ՖԻԴԵ-ն պահանջել է Իլյումժինովի հրաժարականը, վերջինը մերժել է
![]() ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը, որի նիստը կայացել է ապրիլի 7-8-ին՝ Մինսկում, պահանջել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովի անհապաղ հրաժարականը։ Պատճառը վերջինիս՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ լինելն է, ինչի պատճառով ՖԻԴԵ-ն ֆինանսական դժվարություններ ունի։ Կազմակերպության ներկայիս հաշիվները կփակվեն ապրիլի 30-ին, իսկ ուրիշ բանկերը հրաժարվում են ՖԻԴԵ-ի հետ համագործակցությունից։ Այդ պատճառով ՖԻԴԵ-ն լուրջ խնդիրների հետ է բախվում՝ ֆինանսական պարտավորությունները կատարելիս։ Այսպիսով, Իլյումժինովի պաշտոնանկության համար կողմ է քվեարկել 14 մարդ, մեկը դեմ է եղել։ Բացի այդ ՖԻԴԵ-ն մտադիր է հնարավորինս շուտ փակել ՖԻԴԵ-ի Մոսկվայի գրասենյակը։ Կազմակերպության փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսն արդեն առաջադրել է իր թեկնածությունը։ Կիրսան Իլյումժինովը մեկնաբանել է կազմակերպության պահանջը՝ նշելով, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը։
«Չեք տեսնի հրաժարականս։ Մտադիր չեմ հրաժարական տալ։ ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդն ուղղված է ինձ՝ նախագահական մրցավազքից դուրս մղելուն։ Ես առաջադրելու եմ թեկնածությունս։ Եթե ես մտադիր էի մինչ առաջադրումս 30-40 երկիր այցելել, ապա հիմա 70-80 կայցելեմ։ Այս հայտարարությունն ինձ համար մարտահրավեր է։ Ես միայն ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ եմ, իսկ ՖԻԴԵ-ի կազմում է 188 երկիր։ Իսկ եթե այսօր կամ վաղը, ենթադրենք, Ռուսաստանը կամ Մոնղոլիան կամ Տրինիդադ և Տոբագոն պատժամիջոցներ կիրառեն ՖԻԴԵ-ի փոխնախագահի կամ հաշվապահի նկատմամբ, ապա իրե՞նց էլ պետք է վտարենք։ Սա միջազգային սպորտային կազմակերպության աշխատանքի խոչընդոտում է։ Համարում եմ՝ սպորտը քաղաքականությունից դուրս է»,- նշել է նա։
|

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
