«Ռուսալն» ամերիկյան պատժամիջոցների պատճառով կարող է տեխնիկական դեֆոլտ հայտարարել
Աշխարհում ալյումին արտադրող ամենախոշոր «Ռուսալ» ընկերության ղեկավարությունը կարող է տեխնիկական դեֆոլտ հայտարարել ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով: «Интерфакс»-ի հաղորդմամբ՝ ընկերությունը հավանական է համարում, որ պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան բիզնեսի և դրա զարգացման հեռանկարների վրա: Բացի այդ, 2017թ. ընթացքում ընկերության տարեկան զեկույցի հրապարակումը կարող է հետաձգվել: Ընդ որում, «Ռուսալ»-ը մտադիր է իրականացնել իր բոլոր գործող պարտավորությունները: Հաղորդվում է նաև, որ սև ցուցակում հայտնվելուց հետո «Ռուսալ»-ի ակցիաները Հոնգկոնգի բորսաներում նվազել են ավելի քան 40%-ով: Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ռուսական ընկերությունների և գործարարների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանեց: Պատժամիջոցային ցանկում հայտնվեցին 15 ընկերություն և 26 գործարար: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
11703.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
78602.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
13402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54