Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Բեյլը կպայքարի՝ «Ռեալ»-ում մնալու համար

326
Շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ., 14:05
Բեյլը կպայքարի՝ «Ռեալ»-ում մնալու համար

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մտադիր չէ լքել ակումբն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ֆուտբոլիստին չի մտահոգում այն հանգամանքը, որ նա չունի մշտական խաղային պրակտիկա և որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել իրեն։ Բեյլը պատրաստ է պայքարել՝ հիմնական կազմում տեղ գտնելու համար։ Նա ցանկանում է թիմում մնալ պայմանագրով նախատեված ժամանակահատվածը՝ մինչ 2021/22 մրցաշրջանի ավարտը։