Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Վենգերը նշել է, որ, հնարավոր է, Մխիթարյանն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չգա

375
Ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ., 21:00
Վենգերը նշել է, որ, հնարավոր է, Մխիթարյանն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չգա

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ կայացած Եվրոպայի լիգայի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում ստացած վնասվածքից հետո, բուժզննում է անցել: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ մտավախություն ունի, որ Մխիթարյանն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:

«Այսօր կեսօրին Մխիթարյանը բուժզննում է անցել։ Կասկածի տակ է կապանների վնասվածքը։ Կիրակի օրը Մխիթարյանը չի խաղա: Հստակ ժամանակը հայտնի կլինի վերջնական բուժզննումից հետո: Հույս ունեմ, որ սխալվում եմ»,- նշել է Վենգերը: