Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են շախմատի վետերանների Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

302
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 15:10
Հայտնի են շախմատի վետերանների Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Մարտի 31-ին ավարտվեց Շախմատի տանն անցկացվող Վետերանների առաջնությունը։ Ութ տուրի արդյունքում մինչև 65 տարեկան տարիքային խմբում 7․5 միավորով հաղթող ճանաչվեց Ռոման Հակոբովը։ 2-րդ և 3-րդ տեղերը 6 միավորով կիսեցին Վլադիմիր Հայրապետյանն ու Գարիկ Խաչատրյանը։

65-ից բարձր տարիքային խմբում ինը տուրի արդյունքում 1-ին տեղը կիսեցին Հենրիկ Փաշայանն ու Աշոտ Ավետիսյանը՝ վաստակելով 7-ական միավոր։ 6․5 միավորով 3-4-րդ տեղերը կիսեցին Ժորա Համբարյանն ու Հմայակ Հովհաննիսյանը։