Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջատար տասնյակից
![]() Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման ապրիլ ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն նահանջել է՝ դուրս մնալով առաջատար տասնյակից։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։ Ապրիլի դասակարգման աղյուսակ՝ 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2843 միավոր 3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2804 միավոր 4․ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2792 միավոր 5. Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2789 միավոր 6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2787 միավոր 7. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2786 միավոր 8. Դին Լիրեն (Չինաստան)՝ 2778 միավոր 9. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2778 միավոր 10. Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2777 միավոր 11․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2776 միավոր 12․ Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2767 միավոր 61․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2680 միավոր 75․ Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2669 միավոր 77․ Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2667 միավոր Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 54-րդն է՝ 2410 միավորով, իսկ Լիլիթը 62-րդը՝ 2403 միավորով։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
