Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Փոփոխություններ` «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում․ Սուքիասյանը՝ Խաշմանյանի փոխարեն

388
Երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ., 01:20
Փոփոխություններ` «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում․ Սուքիասյանը՝ Խաշմանյանի փոխարեն

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի «Ալաշկերտ» — «Գանձասար-Կապան» (0:1) խաղից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի կողմից: «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել անվանի մարզիչ Վարուժան Սուքիասյանն, ով վաղվանից կղեկավարի թիմի մարզումները: «Ալաշկերտ»-ում Սուքիասյանին կօգնի Կարեն Բարսեղյանը:

Վարուժան Սուքիասյանը տարբեր տարիներին գլխավորել է ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմեն»-ը, ինչպես նաև՝ «Արարատ»-ը, «Լոռին», «Բանանցը», «Վանը», «Կոտայքը», «Ցեմենտը», «Արաքսը», «Սպարտակը» և «Իմպուլսը»:

Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» դարձավ 2008 թ. ՀՀ Գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր: «Բանանցի» հետ Սուքիասյանը նվաճել է ՀՀ Գավաթը, առաջնության արծաթե և բրոնզե մեդալները, «Ցեմենտի» հետ երկու անգամ հաղթել է Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել է առաջնության ոսկե և բրոնզե մեդալները: «Արաքսը» փորձառու մարզչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը:

Կարեն Բարսեղյանը գլխավորել է «Ուլիսը» և Հայաստանի երիտասարդական հավաքականը, աշխատել է «Արարատում», «Ալաշկերտում», Հայաստանի ազգային հավաքականում: Բարսեղյանի նախորդ ակումբը «Գանձասար-Կապանն» էր, որի գլխավոր մարզչի պաշտոնը նա լքեց օրեր առաջ: