Հայ երեք պատանի ֆուտբոլիստ կմեկնի Ֆրանսիա և Շվեյցարիա
![]() «Արարատ» ակումբի ղեկավարությունը սկսել է նախաձեռնություն՝ կապված մանկապատանեկան դպրոցի զարգացման և փորձի փոխանակման հետ: Ապրիլի 10-ից 22-ը «Արարատ-2005»՝ թիմի երեք ֆուտբոլիստ Կորյուն Կիրակոսյանը, Հայկ Ավագյանը և Էրիկ Բաբայանը, մանկապատանեկան թիմերի մարզիչ Մաքսիմ Առաքելյանի գլխավորությամբ, կմեկնեն Շվեյցարիա՝ մասնակցելու տեղի «Ստադ Նիոն» թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաքին: Հայ պատանի ֆուտբոլիստները մարզվելու են շվեյցարական ակումբի իրենց հասակակիցների հետ, իսկ մարզիչ Մաքսին Առաքելյանը կմասնակցի վերապատրաստման և փորձի փոխանակման՝ «Ստադ Նիոն» մարզիչների հետ: Ապրիլի 17-ին արարատցիները կմեկնեն Ֆրանսիա՝ Լիոն քաղաք, որտեղ 3 օր կանցկացնեն «Լիոն» ակումբի ակադեմիայում: Նշենք, որ այդ ժամանակահատվածում «Լիոն»-ի սաները մասնակցելու են պատանեկան Չեմպիոնների Լիգայի խաղարկությանն, իսկ «Արարատ»-ի ֆուտբոլիստները մարզվելու են իրենց հետ: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
