Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Սամբո․ 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ Մոսկվայից

783
Հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ., 18:30
Սամբո․ 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ Մոսկվայից

Մարտի 22-ից 25-ը Մոսկվայում կայացել է սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 2-ական արծաթե և բրոնզե մեդալ։ Մարզական սամբոյում 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը, գյումրեցի 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը նվաճել է արժաթե մեդալ: Մարտական սամբոյում 52 կգ քաշային արցախցի Ջոն Բալայանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 68 կգ քաշային Սամվել Բադալյանը նվաճել է արժաթե մեդալ։