«Լավ է, որ այս ամենը պատահեց այսօր». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ Լիտվայի դեմ խաղի մասին
![]() Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստներն ամփոփեցին խաղը։
Վարազդատ Հարոյան․ «Մեկ բան կարող եմ ասել, որ շատ վատ խաղ անցկացրեցինք: Երևի չկարողացանք տրամադրվել: Ես որքանով կարծում եմ, որքանով ֆուտբոլը հասկանում եմ․․․ մտածեցինք, որ Վրաստանին 4:0 հաշվով հաղթել է նրանց... չկարողացանք տրամադրվել: Բոլորն էլ իրենց ակումբներում մասնակցել էին վերջին խաղերին, պատրաստ էին: Ինձ չի թվում, որ հոգնածություն կար, պարզապես տրամադրվածության խնդիր էր»։
Գոռ Մանուկյան․ «Միշտ կարևորն, ամեն դեպքում, հավաքականի հաղթանակն է, անկախ նրանից՝ ընկերական խաղ է, թե ոչ։ Պետք է հնարավորինս ամեն ինչ անենք, որ լավ խաղանք: Կարևոր չէ, պաշտոնական խաղ է, թե ոչ։ Իմ մասին ոչինչ չեմ ասի, իսկ հրավիրված մյուս երկու դարպասապահներն էլ լավն են: Մրցակցությունը միշտ արդյունք է բերում, և մրցակցությունը միշտ էլ լավ է»։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
