«Երկխոսություն երկրպագուների հետ»․ ՀՖՖ-ն սեմինար է անցկացրել
![]() Այսօր տեղի է ունեցել ՀՖՖ-ի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպումը «Երկխոսություն երկրպագուների հետ» ծրագրի թեմայով։ Սեմինարի հատուկ հյուրն է եղել SD Europe կազմակերպության ներկայացուցիչ Լուկաս Անաստասիադիսը, ով վերոնշյալ կազմակերպության ներքո համագործակցում է ՈՒԵՖԱ-ի հետ՝ «Երկխոսություն երկրպագուների հետ» ծրագրի շրջանակներում, և պատասխանատու է ծրագրի հետևողական իրականացման համար՝ բոլոր մասնակից ասոցիացիաների կողմից։ Սեմինարի բացման արարողությունն իրականացրել է ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը։ Ներկա են եղել նաև ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանը, ՀՖՖ Արտոնագրման բաժնի և ՀՖՖ այլ աշխատակիցներ, ովքեր ներգրավված են ծրագրի իրականացման աշխատանքներում։ Սեմինարին մասնակցել են նաև ՀՖՖ բարձրագույն և առաջին խմբի ակումբների, ֆան շարժումների (Առաջին Հայկական Ճակատ, Կարմիր Արծիվներ), ԲՈՒՀ-երի, «Արմոբիլ» ընկերության և ոստիկանության ներկայացուցիչներ։ Պարոն Լուկաս Անաստասիադիսը ներկայացրել է «Երկխոսություն երկրպագուների հետ» ծրագիրը, վերջինիս խնդիրներն ու նպատակները, արդեն արված և հետագա անելիքները այդ շրջանակում։ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակից և ՀՖՖ երկրպագուների հարցերով պատասխանատու Մարիամ Պողիկյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՖՖ գործունեությունը տվյալ ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ներկայացվել և քննարկվել են ՀՖՖ-ի կողմից ֆուտբոլային հասարակությանը առաջարկված հարցաշարերի արդյունքները։ Սեմինար-հանդիպումը կրել է ինտերակտիվ բնույթ և անցել հարցուպատասխան ձևաչափով։ Մասնակիցները բարձրացրել են իրենց հուզող հարցերը և ստացել համապատասխան արձագանք ՀՖՖ ղեկավարության և այլ իրավազոր անձանց կողմից։ Սեմինարի ընթացքում որոշվել է , որ բարձրացված գլոբալ հարցերը քննարկելու համար կկազմակերպվեն մասնավոր հանդիպումեր՝ խնդիրներին հնարավոր լուծումներ տալու նպատակով։ Նմանատիպ մասշտաբային սեմինար-հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, ինչի շնորհիվ ֆուտբոլային բոլոր կարևորագույն շահառուների ձայնը լսելի կդառնա ավելի պաշտոնական հարթակից։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
