«Տեսախցիկները մեզնից խլելով կամ կոտրելով՝ ավելի եք բարդացնում ձեր վիճակը». «Բնապահպանի տուն» ՀԿ-ն զգուշացնում է
«Բնապահպանի տուն» կազմակերպությունն զգուշացնում է, որ իրենց վրայի տեսախցիկներն անընդհատ նկարում են ծառագողերին, որն ուղիղ եթերով պահվում է համացանցում: «Այնպես որ, տեսախցիկները մեզնից խլելով կամ կոտրելով, դուք ավելի եք բարդացնում ձեր վիճակը, քանի որ մեր աշխատակիցը, միևնույնն է, կտեսնի ձեր գործողությունները և անպայման կհասցնի համապատասխան մարմիններին»,- նախազգուշացնում են ՀԿ-ի անդամները: Նրանց խոսքով՝ անտառում պատահում են տարբեր մարդիկ, արշավականներ, սունկ հավաքողներ, հանգստացողներ, ծառագողներ ու ուղղակի թափուկ հանողներ՝ շուռ եկած ծառ հանողներ: «Ծառագողերը սկզբում փորձում են խաբել, հետո սպառնում են ու վերջում էլ սովորաբար կռիվ սարքում, որի պատճառով վերջում շատ ուժեղ տուժում են: Իսկ թափուկ հավաքող և թույլտվություն ունեցող մարդիկ միշտ էլ հարգալից են և ոչ մի կոնֆլիկտ չեն առաջացնում»,- նշում են նրանք: Աղբյուրը` Բնապահպանի տուն ՀԿ-ի ֆեյսբուքյան էջ |
«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
4916:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
11002:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
99Երեկ, 21:54«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
14927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
21127.04.2024, 10:30