Արոնյանն ընթանում է հավակնորդների մրցաշարի վերջին հորիզոնականում
![]() Բեռլինում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը։ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ Տուրի կենտրոնական պարտիայում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանային՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Տուրի պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝ Գրիշչուկ - Արոնյան՝ 1/2։1/2 Մամեդյարով - Դին Լիրեն՝ 0։1 Կրամնիկ - Սո՝ 1/2։1/2 Կարյակին - Կարուանա՝ 1։0
1․ Սերգեյ Կարյակին՝ 7 միավոր 2․ Ֆաբիանո Կարուանա՝ 7 միավոր 3․ Շախրիյար Մամեդյարով՝ 6,5 միավոր 4․ Դին Լիրեն՝ 6,5 միավոր 5․ Ալեքսանդր Գրիշչուկ՝ 6,5 միավոր 6․ Վլադիմիր Կրամնիկ՝ 5,5 միավոր 7․ Ուեսլի Սո՝ 5 միավոր 8․ Լևոն Արոնյան՝ 4 միավոր |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
