«Դժվար հանդիպում ստացվեց». Մխիթարյան
![]() Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան - Էստոնիա ընկերական հանդիպումից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամփոփեց մեր թիմի խաղը. «Մի քիչ դժվար հանդիպում ստացվեց: Սկզբից լավ չէինք խաղում, լավ չէինք համագործակցում, հետո կարգավորեցինք խաղը: Երկրորդ խաղակեսը վատ սկսեցինք, իսկ երբ գտանք խաղն, արդեն ուշ էր: Վա՞տ եղանակային պայմաններ էին: Ֆուտբոլ է, ամեն ինչ լինում է: Ոչ միայն մեզ համար էր քամի, նաև՝ մրցակցի: Առաջին կեսում քամին մեզ էր խանգարում, իսկ երկրորդում՝ մրցակցին: Կարծում եմ՝ նորմալ հաշիվ գրանցվեց»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ Խոսելով Լիտվայի հետ առաջիկա խաղի մասին՝ Մխիթարյանը նշեց․ «Դեռ վերականգնողական փուլ պետք է անցնենք և թարմ ուժերով խաղանք Լիտվայի դեմ: Դեռ չենք ուսումնասիրել լիտվացիների խաղը, մարտավարություն չենք որոշել, բայց հույս ունեմ՝ այդ խաղն ավելի լավ կստացվի»։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
