Լեհաստանը ևս կարտաքսի ռուս դիվանագետներին
![]() Լեհաստանը դիտարկում է երկրից ռուս դիվանագետներին արտաքսելու հնարավորությունը՝ հետևելով ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված Մեծ Բրիտանիայի օրինակին: Այս մասին հայտնում է տեղի Gazeta Prawna պարբերականը: Բացի այդ, Վարշավան քննարկում է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը: Ընդ որում, ռուսական պատժամիջոցների մասին քննարկումներն սկսվել են դեռևս անցած շաբաթ, սակայն Վարշավան դրանք հետաձգել էր՝ կապված ՌԴ նախագահի ընտրությունների հետ: Պարբերականի աղբյուրների տվյալների համաձայն՝ լեհական կառավարությունը վստահ է, որ լավագույն տարբերակը կլիներ ԵՄ մակարդակով Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների կիրառումը: Լեհաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Դվորչիկի խոսքով՝ այժմ այդ հարցով դիվանագիտական և քաղաքական մակարդակներով ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվում: Ավելի վաղ ՌԴ նախագահը Սկրիպալի թունավորումն «անհեթեթություն» էր անվանել: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
